Ծխախոտի թունավոր նյութը մեծացնում է գրիպի, թոքաբորբի եւ COVID-19-ի հետեւանքով մահացության հավանականությունը
Օրգանիզմում կադմիումի բարձր մակարդակը մեծացնում է գրիպով եւ թոքաբորբով պացիենտների մահվան հավանականությունը, այդ թվում՝ այն թոքաբորբի, որը զարգանում է կորոնավիրուսային ինֆեկցիայի ֆոնին: Սա ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Environmental Health Perspectives-ում:
Կադմիումը առողջության համար վտանգավոր մետաղ է, հայտնում է Medportal.ru-ն: Այն զգալի չափաքանակով պարունակվում է ծխախոտի մեջ: Չծխող մարդկանց օրգանիզմում կարող է հայտնվել սննդամթերքի որոշ տեսակներով (հատիկավորներով, բրինձով, կենդանական ենթամթերքներով, ծովամթերքով): Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ փոքր պարունակությամբ կադիմիումը կարող է նվազեցնել շնչառական համակարգի պաշտպանական ուժերը:
«Ցավոք, մարդկային օրգանիզմը ավելի դժվար է դուրս բերում կադմիումը, քան մյուս թունավոր մետաղները: Եվ սննդամթերքներից շատերի մեջ դրա առկայությունը վկայում է այն մասին, որ հողի, ջրի եւ օդի աղտոտումը նվազեցնելու ծայրահեղ անհրաժեշտություն կա»,- ասել է հետազոտության հեղինակ, Հարավային Կալիֆոռնիայի Բժշկական համալսարանի պրոֆեսոր Հովարդ Հուն:
Հետազոտության հեղինակները մշակել են 16 հազար մարդու տվյալները: Նրանցից յուրաքանչյուրի մոտ կադմիումի մակարդակը ստուգվել է կա՛մ արյան մեջ, կա՛մ մեզի: Գիտնականներն այս տվյալները համեմատել են այն հանգամանքի հետ, թե հետազոտության մասնակիցներն ինչպես են տարել գրիպը եւ թոքաբորբը: Բացի կադմիումի պարունակությունից, գիտնականները հաշվի են առել նաեւ մրսածության հիվանդությունների ծանր ընթացքի հավանականության այլ գործոններ՝ տարիքը, մարմնի զանգվածը, հիպերտոնիայի առկայությունը եւ արյան մեջ «վնասակար խոլեստերինի» բարձր մակարդակը:
Հաշվարկները ցույց են տվել, որ օրգանիզմում կադմիումի առավել բարձր մակարդակով մարդկանց շրջանում գրիպի հետեւանքով մահացության հավանականությունը մեծ է 15 տոկոսով, քան նրանց շրջանում, ում մոտ այն ավելի ցածր է: Ծխողների շրջանում հավանականությունների միջեւ տարբերությունը ավելի մեծ է եղել՝ 27 տոկոսով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ