«ԲՀԿ-ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել, հանդիպումից հետո ես ձեզ կասեմ». Ծառուկյանը ժամանեց ԱԺ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ ժամանեց ԱԺ։ Լրագրողների հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում լինելո՞ւ է, Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ի որոշման ոչ մի բան չի փոխվել, հանդիպումից հետո ես ձեզ կասեմ»։
Գագիկ Ծառուկյանը այլ հարցերի չպատասխանեց և ԲՀԿ-ական մյուս անդամների հետ մտավ խմբակցության սենյակ, որտեղ տեղի կունենա խմբակցության նիստը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հավելենք նաև, որ Փաշինյանն արդեն ԱԺ-ում է։

















































