ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, Սիմոն Սիմոնյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ ParaTV-ի օպերատորը
Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:, հաղորդում է Yerkir.am-ը:
Մեզ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածների թվում է նաեւ ParaTV-ի օպերատորը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:
Ակցիայի ժամանակ ծեծկռոտւք տեղի ունեցավ ցուցարարների եւ ԱԺ «Իմ քահյլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս սկսեց բռունցքներովհարվածել ցուցարարներից մեկին:

















































