Արտուրո Վիդալ․ «Ինտերի» նպատակը չեմպիոնի տիտղոսն է
Միլանի «Ինտերի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը պատմել է իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի գլխավոր նպատակի մասին։
«Չեմ վախենա ասել, որ մեր նպատակը չեմպիոնի տիտղոսն է։ Ես բազմիցս չեմպիոն եմ դարձել Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում։ Մենք պետք է ամեն օր աշխատենք եւ խաղից խաղ շարժվենք այդ ուղղությամբ։
Հիմա «Ինտերում» նոր նախագիծ է, շատ են երիտասարդները, որոնք հաղթանակի ծարավ են։ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը ցավալի է, բայց մենք դեռ երկու կարեւոր նպատակ ունենք եւ պետք է ցուցադրենք առավելագույնը»,- Վիդալի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։
Իտալիայի առաջնության 14 խաղից հետո «Ինտերը» 33 միավորով երկրորդ տեղում է՝ 1 միավոր հետ մնալով առաջատար «Միլանից»։
Վիդալը Իտալիայի քառակի չեմպիոն է դարձել «Յուվենտուսի» հետ, Գերմանիայի եռակի չեմպիոն՝ «Բավարիայի» հետ, Իսպանիայի չեմպիոն՝ «Բարսելոնայի» հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում