Ինքնակամ գնա՛, Նիկո՛լ, վաղը-մյուս օրը քեզ ու կնոջդ Չաուշեսկուի օրն են գցելու, մի՛ թող ժողովուրդն արյունոտվի. Ռ. Գևորգյան
Մեծ ամոթ է, որ մենք այս վիճակը հանդուրժում ենք, չենք կարողանում պայքարել, Նիկոլ Փաշինյանին հեռացնել այն աթոռից, որի վրա նստած՝ նա դավաճանել է պետությանը, սա մեր զոհերի, Արցախի ամոթն է․ բոլոր հայրենասեր մարդիկ սարսափելի վիճակում են, նրանք, ովքեր Արցախի ազատագրության համար պայքարել են, չարչարանք են կրել, ամոթի մեջ են, իսկ Նիկոլ Փաշինյանն ամոթ չունի: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը:
«Ոչ միայն կորցրել ենք Արցախը, արդեն Հայաստանն ենք կորցնում, Նժդեհի Սյունիքին են մոտենում։ Ամեն թաղապետ ու գյուղապետ այնտեղ մի փոքրիկ Նժդեհ է։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները հեռանում են, քանի որ դրանք այս ապերախտի պատճառով դառնում են ադրբեջանական։ Նիկոլ Փաշինյանին այս հանցագործության համար մեծ պատիժ է սպասվում։ Ես ամեն րոպե իմ մեջ սպանում եմ նրան, հայհոյում, ամեն օր նրան հազարավոր մարդիկ սպանում են, նրա ու իր կնոջ մահն են ցանկանում: Նիկո՛լ, սրիկա՛, արդեն խռխռում ես խոզի նման, ավանդում ես դավաճանական հոգիդ։ Ինչպե՞ս կարող է կամավորականը շնորհակալ լինել հող հանձնող վարչապետին, երբ նրա ընկերներն արյուն են թափել այդ հողի վրա։ Այդ արյունն ուրանալ ու դավաճանին շնորհակալությո՞ւն հայտնել։ Կանխամտածված տեսակ կա, որի անունն աշխարհազոր դրին, այդ համազգեստավոր մարդիկ Ջաբրայիլն ու Քարվաճառը, Օմարն ու Գետաշենը չեն տարբերում, նրանք մսացու են, ֆեյք»,- ասել է Գևորգյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ