ՊՍԺ-ն 7 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի Տուխելին եւ նրա օգնականներին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին եւ նրա օգնականներին կվճարի 7 միլիոն եվրո փոխհատուցում պայմանագրերը միակողմանի եւ ժամանակից շուտ խզելու համար, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Տուխելի եւ նրա մարզչական շտաբի պայմանագրերը նախատեսված էին մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը որոշել է հեռացնել այս կազմը եւ գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։
Տուխելը ՊՍԺ-ն գլխավորել էր 2018-ին՝ դառնալով Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, Ֆրանսիայի գավաթակիր եւ Ֆրանսիական լիգայի գավաթակիր։ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն հասավ եզրափակիչ եւ պարտվեց Մյունխենի «Բավարիային»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում