Կանը հաստատել է. Դավիդ Ալաբան կհեռանա «Բավարիայից»
Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ, ակումբի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Մենք նոր պայմանագիր էինք առաջարկել Ալաբային, սակայն նա հրաժարվեց այն ստորագրել: Ալաբան նոր ակումբ է փնտրում և մենք պարտավոր ենք հարգել նրա որոշումը:
Ալաբայի ծառայություններով այս պահին հետաքրքրված են «Ինտերը», «Յուվենտուսը» և «Ռեալը»»,- Կանի խոսքը փոխանցում է Bild-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբան հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, քանզի «Բավարիան» չի համաձայնել բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:
Դավիդ Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում